Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ինչպես ինքնուրույն հաղթահարել դժվարությունները

Ինչպես ինքնուրույն հաղթահարել դժվարությունները

Միշտ չէ, որ ընկերները կամ հարազատները կարող են օգնել Ձեզ հաղթահարել դժվարությունները: Հաճախ մենք մենակ ենք մնում մեր խնդիրների հետ, և դրանց անհապաղ լուծումը մեզնից բավականին մեծ ջանքեր ու եռանդ է պահանջում: Դժվարությունները ինքնուրույն հաղթահարելու համար առաջին հերթին պետք է վերլուծական միտք, համբերատարություն, համառություն և քաջություն` իրերն իրենց անուններով կոչելու և սեփական վախերի հետ առերեսվելու համար: LN-ը ներկայացնում է քայլերի համակարգ, որի միջոցով դուք կկարողանաք ինքնուրույն հաղթահարել բարդությունները:

 

Քայլ առաջին. Ընդունեք ձեզ անհանգստացնող իրավիճակի գոյությունը: Գլուխը հողի մեջ պահելով՝ դուք միայն ժամանակ կկորցնեք: Որպեսզի վերլուծեք ձեզ անհանգստացնող խնդիրը, հետո լուծեք այն, պետք է սկզբի համար ընդունել դրա գոյությունը: Պարզապես խոստովանեք ինքներդ ձեզ. «Այո, ես տեսնում եմ այս խնդիրը և շուտով կլուծեմ այն»:

 

Քայլ երկրորդ. Որոշեք դժվարությունների առաջացման պատճառները: Պատճառահետևանքային կապերի բացահայտումը կարող է օգնել դուրս գալ լաբիրինթոսից: Սովորաբար դրանցից հետո դուք սկսում եք գիտակցել, թե ձեր որ արարքներից հետո առաջացավ այդ իրավիճակը:

 

Քայլ երրորդ. Փորձեք խնդրի լուծման տարբերակներ մտածել, միայն թե ռեալ: Որոշեք, թե ինչ պետք է անել կամ չանել, որպեսզի ստանաք մեկ այլ՝ ձեզ ձեռնտու իրավիճակ:

 

Քայլ չորրորդ. Կյանքի կոչեք լուծման ձեր տարբերակները` քիչ կենտրոնանալով դրանց և հենց խնդրի վրա: Պարզապես սկսեք գործել և վերջ: Քայլ առ քայլ դուք դուրս կգաք այդ փակուղուց, որում հայտնվել էիք:

 

Դժվարությունները հաղթահարելու ևս մի միջոց առաջարկում է ամերիկացի գիտնական, դոկտոր Ուիլիս Կերիերը:

 

  1. Բացահայտեք իրավիճակի զարգացման ամենավատ տարբերակները:
  2. Պատրաստվեք ընդունել դրանք, եթե այլ տարբերակ չկա:
  3. Հանգիստ տրամադրեք մաքսիմում ջանք, որպեսզի բարելավեք դրությունը, որի հետ մտովի հարմարվել էիք:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ